ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՀՅԴ-ն նոր պաշտոնների ակնկալիք ունի

ՀՅԴ-ն նոր պաշտոնների ակնկալիք ունի
11.04.2017 | 16:20

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն կոալիցիայի հարցում բանակցում է ՀՀԿ-ի հետ։ «Այդ համագործակցությունը պիտի շարունակվի, որովհետև ի վերջո, դա անժամկետ էր, պայմանավորված չէր որևէ ձևաչափով, խնդիրների լուծմամբ էր պայմանավորված: Իսկ այն հարցերը, որոնք համագործակցության մեջ արձանագրված են, դրանց զգալի մասը դեռևս լուծված չէ: Եվ ուրեմն մեր խնդիրն է շարունակել ամեն ինչ անել, որպեսզի վերջնականապես հասնենք այդ հարցերի լուծմանը»,- ասել է դաշնակցական պատգամավորը:

Իսկ ով էր կասկածում, որ դաշնակցությունն ամեն ինչ կանի, որ նորից կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ։ Հին ընկերներին միշտ էլ «ձգել են» իշխանությունն ու պորտֆելները։ Սակայն այս անգամ նրանք առավել շահեկան վիճակում են և չեն թաքցնում դա։ Ասել է՝ հնարավոր ամեն բան կանեն, որ նոր կառավարությունում իրենց ներկայացվածությունն ավելի մեծ լինի։ Այս մասին ակնարկում է նաև Արմեն Ռուստամյանը։ «Այս փուլում խոսում ենք նոր ստեղծված իրավիճակում մեր նոր որակով համագործակցության մասին»,- ՀՀԿ-ի հետ բանակցությունների «նյութին» անդրադառնալով` նշել է պատգամավորը։


Եթե նախորդ խորհրդարանում ՀՅԴ-ն ուներ ընդամենը հինգ պատգամավոր, այս անգամ նրանց թիվը հասնում է յոթի։ ՈՒ այս «ծեր ու խորամանկ» կուսակցությունը չի կարող այդ երկու մանդատի առավելությունը չօգտագործել հօգուտ իրենց, ինչը կարտահայտվի նոր պաշտոններ ստանալու ակնկալիքով։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ